Շատ նման են․ ում հետ է Քոչարյանը համեմատել Փաշինյանին

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը համեմատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում Քոչարյանը պատասխանել է հարցերին։

Այն հարցին, թե արդյոք Փաշինյանը ընտրություններում հաղթելու դեպքում կարող է դառնալ Զելենսկու դաշնակիցը, Քոչարյանը նման տարբերակը քիչ հավանական է համարել։

«Չեմ կարծում, որ կարող է դառնալ ռազմական դաշնակից։ Բայց համեմատությունը շատ տեղին է։ Շատ նման են՝ արկածախնդիրներ՝ սեփական երկրի շահերի հանդեպ անամոթ վերաբերմունքով», – նշել է Քոչարյանը։ 

Leave a Comment