Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք․ Վաչե Հովսեփյան

Բոլոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայություններ: Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, կազմվել են համապատասխան հաղորդումներ և ուղարկվել Քննչական կոմիտե:

Եվս 53 դեպք ստուգման փուլում է: Այս մասին ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը:

Leave a Comment