Մեր ժողովրդի արձագանքը ակնհայտ է. Ալեն Սիմոնյան

Մեր ժողովրդի արձագանքը ակնհայտ է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 1000 կամ 2000 հոգի բերելու բացասական ալիքը Հայաստանի անկախության և պատերազմի չլինելու կողմնակիցներին էլ ավելի մեծ խթան է հանդիսանում, որպեսզի գնան քվեարկեն։

«Եվ կարծում եմ՝ մեր ժողովրդի արձագանքը ակնհայտ է, և ես, որքանով որ հետևում եմ, շատ բացասական ալիք է բարձրանում այդ գործողությունների պատճառով, և այն մարդիկ, ովքեր չէին ուզում քվեարկել, և այն մարդիկ, ովքեր, որ նույնիսկ տրամադրված էին քվեարկել այդ ուժերին, հիմա կամ ձեռնպահ են մնում, կամ շատ ակտիվ գնում են քվեարկելու»,- ասել է ԱԺ նախագահը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment