Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, չենք նահանջել. ընդդիմության շանսերը բարձր եմ գնահատում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց: Հարցին՝ ի՞նչ Հայաստանի, ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվարկել, նա պատասխանել է՝ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ:

Նա նշել է, որ ընդդիմության շանսերը բարձր է գնահատում:

«Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են:

Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ  հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,-նշել է նա:

***




«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր՝ ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորություն է՝ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: «Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում. խայտառակություն է, ես այսպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա՝ քրգործեր, տնային կալանքներ»,- հավելել է նա:

Leave a Comment