Ընտրողների շուրջ 14% մասնակցություն՝ ժամը 11։00-ի դրությամբ – armeniatoday.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է ընտրողների ավելի քան 14%-ը։

«Ընտրական իրավունք 2 մլն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը»,- հավելել են հանձնաժողովից։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կարդացեք նաև՝

Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)

Leave a Comment