Կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի մեր պետությունը. Վեհափառ

Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր,ապահով, անվտանգ և բարօր երկիր: Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց: Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհին, այսօր և միշտ: Ամեն»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Leave a Comment