Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակություն ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
«Այսօր մենք որոշում ենք մեր ապագան և թե ինչ երկիր ենք ունենալու մեր երեխաների և մեր համար: Ինձ համար կյանքում մի սկզբունք է միշտ գործել, որ շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, արդարություն հաստատելու, քայլ անելու և երբ բաց ես թողնում այդ հնարավորությունը, հետո չի լինում այն վերականգնել»,- նշել է Թաթոյանը:
Նրա խոսքով ՝ շատ ավելի լավ է, երբ մի բան անում ես և փոշմանում և հասկանում, որ կարող էր այլ կերպ լինել: Քան մի բան որ չես անում հետո փոշմանում այն քայլի համար, որ կարող էիր անել:
«Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար, որովհետև սա մեզնից յուրաքանչյուրի համար է: Մեր երիտասադրների համար է: Եթե նրանք ուզում են, որ մենք իսկապես ապրենք այնպիսի երկրում, որը ապահով ապագա է տալիս և մնան երկրում: Ապահով երկիր լինելուց բացի ժամանակակից կրթություն ստանան և բարձր ախշխատավարձով աշխատանք ունենան, պետք է քվեարկեն հանուն մեր երկրի և մեր ապագայի»,- ընդգծել է Արման Թաթոյանը: