Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քվեարկությունն իրականացնելուց հետո ճեպազրույցում ասել է, որ չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ պետության կարգավիճակից։

«Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և ՀՀ-ն, հետևաբար, ունի նաև վետոյի իրավունք, և բոլոր երկրները, ինչպես նաև Հայաստանը»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է հանրաքվեին, այն տեղի կունենա այն ժամանակ, երբ լինի հանրաքվեի առարկա. «Իսկ հանրաքվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմած լինի պաշտոնապես ԵՄ անդամ դառնալու հարցում կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ»,- նշել է վարչապետը և հավելել, որ երկուսից ոչ մեկը չկա այս պահին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment