Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահի աշխատակազմում Կիրիենկոյի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների դեմ ձևավորված խմբի և դրանց միջոցով ՀՀ ընտրություններին մասնակիցներ բերելու մասին հրապարակումներին։
«Այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականներին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ բոլոր հարցերն էլ քննարկվում են ըստ անհրաժեշտության։ Թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներում նման հարցեր քննարկելու անհրաժեշտություն չի առաջանա»- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ «Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա»։
