Ժամը 08։30-ի դրությամբ արձանագրված խախտումները։
8/9 տեղամասում խախտված է քվեարկության գաղտնիության սկզբունքը:
Վանաձորի 23/51 տեղամասում մի քվեախցիկի հետևում կարող է շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը: 3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց:
Բաց քվեարկության փորձ է եղել 3/13-ում։
Թիվ 95 մանկապարտեզում 7/46 ընտրատեղամասում լույս չկա։
Քարոզչական պաստառներ` 10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ։ Խախտումներն արձանագրել է Հայաքվե նախաձեռնությունը։
Երևանի Աջափնյակ համայնքում 6/3 և 6/50 տեղամասերի վրա տեղամասերի անունները գրված չկա, քաղաքացիները ահազանգում են, որ չեն կարողանում գտնել և հեռանում են առանց քվեարկելու։
Երևանի 7/40 ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են, ինչի պատճառով քվեարկությունը տեսանելի է։
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում, Ուժեղ Հայաստանը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը: Խախտումներն արձանագրել է BIG BROTHER տելեգրամյան ալիքը։
Նյութը թարմացվում է։