«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը, հայտնում է «Արմենպրեսը»։

Նա կատարել է Միկոլայ Մայկուսիակի Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար ստեղծագործությունը։ Հայաստանի պատվիրակը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը կատարումով։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։

«Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն էին: Մրցույթի կարգախոսն էր՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։

Leave a Comment