Ինչո՞ւ են Սիսիանում բողոքի ակցիա անող մարդիկ խոսում ադրբեջաներեն. Նաիրի Հոխիկյան

Ինչո՞ւ են Սիսիանում բողոքի ակցիա անող մարդիկ խոսում ադրբեջաներեն. Լրագրող Նաիրի Հոխիկյանն է գրել սոցիալական ցանցերում, նաև՝ տեսանյութ է ներկայացրել։ 

Նշենք, որ ՀՀ ՆԳՆ-ն այս առիթով  հաղորդագրություն  է տարածել․

«Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:

Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»։ 

Leave a Comment