Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել․ ՆԳՆ – armeniatoday.am

Հայաստանի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 2,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:10-ին՝ օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, Հալավար, Շահումյան, Լեռնանցք և Լեռնապատ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a Comment