Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Ստեփանավանի համայնքապետարանից հայտնում են, որ ​այսօր՝ հունիսի 6-ին տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։

«Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։
Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։

​Հարգելի բնակիչներ, հարցերի համար կարող եք մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ ​025622233, 025622361, ​098000448, 099355450»,-ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment