Շատ վտանգավոր վիճակ է։ Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը. քաղաքագետ


Տեսանյութ


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Շատ վտանգավոր վիճակ է։ Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը։

Մյուս կողմից Ադրբեջանը կարևոր է Ռուսաստանի ու Իրանի համար՝ որպես լոգիստիկ կապող օղակ, ինչն աշխարհաքաղաքական ֆունդամենտալ փոփոխություն է եբթադրում։
Իսկ ինչ է ստանալու Ադրբեջանն այս ճկուն, հնարամիտ ու համարձակ շրջադարձների դիմաց ու ում հաշվին է դա լինելու։

Պատասխանը պարզ է, և այդ պատասխանը Հայաստանի պետականությունն է հարցականի տակ դնում։

Այս իրավիճակից դուրս գալու միայն մեկ ելք կա»։


Leave a Comment