ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտությունը կավարտի խաղաղ ճանապարհով կամ ավելի կոշտ մեթոդներով: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք հասել ենք այն կետին, երբ շատ շուտով դուրս կգանք Իրանի հետ ստեղծված իրավիճակից, և դա կլինի շատ վճռական քայլ։ Դա տեղի կունենա կամ համաձայնագրի միջոցով, կամ՝ ավելի կոշտ եղանակով», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև պնդել է, որ ամերիկյան ռազմական գործողությունից հետո Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի ընդամենը մոտ 21-22 տոկոսը։
Նրա խոսքով՝ Թեհրանը դեռևս ունի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, սակայն դրանց հնարավորությունները զգալիորեն կրճատվել են։