Առանց ընդդիմության Հայաստանում ընտրությունները լեգիտիմ չեն լինի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Փաշինյանը փորձում է ընտրապայքարից դուրս թողնել իր բոլոր մրցակիցներին։ Նման բան չեն ներում նույնիսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը», — գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը կոչ էր արել «Հանրապետություն» կուսակցությանը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով ընտրություններից հեռացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Սակայն ԿԸՀ-ն չի բավարարել այդ պահանջը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ հունիսի 7-ին։