Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին.
Նրանք են Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյանը, Աշոտ Սահակյանը, Արթուր Աբրահամյանը, տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այս պահին քննում է «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակն անվավեր ճանաչելու մասին «Հանրապետություն» կուսակցության դիմումը: