Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Այսօր ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հայտնել էին, որ կուսակցության քարոզարշավն իրականացնողներին վրաերթի են ենթարկել։ ԲՀԿ-ից հայտնել են, որ վրաերթի ենթարկողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցն է

ՆԳՆ-ից մեկնաբանել էին, որ 15։40-ի սահմաններում Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Leave a Comment