Պուլպուլակները, կայանումը և շնչելը. ինչ արգելել ադրբեջանցիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուլպուլակները, կայանումը և շնչելը. ինչ արգելել ադրբեջանցիներին  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քանի որ այլևս «հակասաֆարովյան» անվանումն ստացած օրենքի նախագծի շուրջ ստորագրահավաք է սկսել  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, մենք էլ առաջարկում ենք մի շարք բովանդակային ձեւակերպումներ մտցնել՝ դրան տալով ամբողջական բնույթ։

Եվ այսպես, նախագծով կարելի է Ադրբեջանի քաղաքացիներին արգելել՝

  • զբոսնել  երևանյան փողոցներով և ջուր խմել ցայտաղբյուրներից
  • օգտվել հասարակական տրանսպորտից ու մետրոյից
  • արգելվելու է մտնել խանութ և գնումներ կատարել, շուկաներ այցելել, հայկական պտուղ-բանջարեղեն օգտագործել, ավելին, խսիտիվ արգելվելու է «Ջերմուկ» խմել, անգամ՝ այցելել Ջերմուկ քաղաք
  • լողալ Սևանում ու դիմավորել արևածագը հայկական լեռնային գոտիներում
  • ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ և, ամենակարևորը, մահանալ ՀՀ տարածքում և նման այլ կարգավորումներ։

Ավելին, քննարկվում է յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել հատուկ ականջակալ, որտեղ ամբողջ օրը կհնչի միայն «Զարթի՛ր, լաո»-ն, որպեսզի հնարավոր չլինի լսել որևէ այլ երաժշտություն։

Մինչ քաղաքական ուժերը շարունակում են մրցել հայրենասիրության դոզաներով, իրավաբանները փորձում են պարզել, թե սահմանափակումների այս ցանկում որն է օրենքի նախագիծը, որը՝ սցենար «Մեր բակի» հերթական սերիայի համար։

Իսկ շարքային քաղաքացիներն սպասում են հաջորդ նախաձեռնությանը, որով Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանի տարածքում կարգելվի շնչել առանց լիցենզիայի, իսկ արտաշնչել՝ միայն լիազոր մարմնի նախնական համաձայնությամբ։

Սպասում ենք՝ «Ուժեղ Հայաստան»-ն անպայման ուշադրության արժանացնի այս առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment