100 հազար մարդ գործուղել են Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

100 հազար մարդ գործուղել են Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույցի» այսօրվա հյուրն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում նախընտրական քարոզարշավը՝ Խուրշուդյանը նշել է.

«Այս ընտրությունները տաղտկալի, հագեցած ատելության խոսքով, զրպարտություններով ու հիբրիդային սպառնալիքներով ընտրություններ են։ Առաջին անգամ է, որ Ռուսաստանն այս կարգի, այս մակարդակով անմիջականորեն ներգրավված է մեր նախընտրական իրավիճակը ապակայունացնելու գործում»։

Խուրշուդյանի խոսքով՝ ընդդիմության քարոզարշավի մեջ բովանդակություն չկա. «Հատկապես պրոռուսական ընդդիմության տեքստերում չկա բովանդակություն։ Եթե քարոզարշավը ընտրակաշառք բաժանելն է, դա քարոզարշավ չի կարող լինել։ Եթե քարոզարշավը սուտ-սուտ ադրբեջանական թեզեր տարածելն է, ինչ-որ 300 հազարանոց ֆանտաստիկ թվեր, դա էլ քարոզարշավ չէ։ Անընդհատ հերքվում է, որ այդպիսի բան չկա, բայց իրենք ասում են՝ չէ որ չէ, հաստատ կա։ Ի՞նչ եք ուզում մեր ժողովրդից ձեր ստերով»։

Խուրշուդյանի խոսքով՝ պրոռուսական ընդդիմությունը Կրեմլի խամաճիկներն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment