
«Նոյյան Տապան» մեդիա հոլդինգն ամփոփել է օրերս մեկնարկած առցանց հանրային հարցման արդյունքները, որի նպատակն էր պարզել իրենց ընթերցողների եւ հեռուստադիտողների տրամադրություններն ու նախապատվությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ։
Հարկ է ընդգծել, որ այս հարցման մասնակիցների թիվն շատ ավելի քիչ էր, քան սովորաբար գրանցվում է մեր հարթակում անցկացվող նմանատիպ նախաձեռնությունների ժամանակ։ Մեր կարծիքով, ակտիվության այս նվազումը ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ հարցման ողջ ընթացքում մենք միտումնավոր թաքցրել էինք միջանկյալ արդյունքները և դրանք ընթացքում ցույց չէինք տալիս հարցվողներին։
Այս որոշումը կայացվել էր միանգամայն գիտակցված. մեր գլխավոր նպատակն էր պահպանել հարցման բացարձակ մաքրությունը և խուսափել մեծամասնության կարծիքի հոգեբանական ազդեցությունից (ուղղորդված քվեարկությունից)։ Այսպիսով, չնայած մասնակիցների համեմատաբար փոքր թվին, մենք վստահ ենք, որ ստացել ենք առավելագույնս անկեղծ, չմիջամտված և օբյեկտիվ պատկեր։

Ուզում ենք ընդգծել․ սա պարզապես հարցում է՝ անանց սոցիոլոգիական ընտրանքների, փակ եւ նույնիսկ ինչ որ տեղ անհետաքրքիր հարցվողների համար։
Հարցվողների 98․6 տոկոսը նշել են, որ ՀՀ քաղաքացի են։ Հարցվողների 90․6 տոկոսը նշել է, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Հարցվողների 5․8 տոկոսը նշել են, որ կցանկանային մասնակցել ընտրություններին, սակայն ընտրությունների օրը գտնվելու են արտերկրում եւ հնարավորություն չունեն ընտրել։
Այս բարձր մասնակցության ցուցանիշը ուղիղ համեմատական է գործող ավանդական քաղաքական համակարգից առկա խորը դժգոհությանը։ Մարդիկ մտադիր չեն բոյկոտել կամ անտեսել ընտրությունները. նրանք գնալու են ընտրատեղամասեր՝ ձևավորելով նոր քաղաքական պատկեր։
Բացարձակ առաջատարի դիրքում հայտնվել է «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը՝ հավաքելով ձայների 38.7%-ը։ Փաստացի, իշխանությունից և ավանդական ընդդիմությունից հիասթափված, սակայն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող ընտրողների հիմնական զանգվածը իր ձայնը վստահում է այս ուժին։
Երկրորդ տեղում է գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 27.2% ցուցանիշով, որին հաջորդում է Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը՝ 15.4%-ով։
Չորորդ տեղում Ազգայւն Ժողովրդավարական Բեւեռն է՝ 15․6 տոկոսով, իսկ հիգերորդը՝ Հանրապետություն կուսակցությունն է՝ 3․9 տոկոսով։
Ակնհայտ է դառնում, որ առնվազն մեր հեռուստադիտող-ընտրողների մեծամասնությունը պահանջում է արմատական, համակարգային և խաղի կանոններ փոխող նոր լուծումներ, իսկ քաղաքական դաշտում ձևավորված առաջատար եռյակը ցույց է տալիս հասարակության խիստ բևեռացված և այլընտրանք փնտրող տրամադրությունները։
