Չգիտեմ, թե ի՞նչ են այս անգամ հորինել ռեժիմի գրպանային քննիչները: Համալսարանի գույքի օտարման այս դեպքն առհասարակ չեմ մտաբերում, բայց վստահաբար գիտեմ, որ բացառված է, որ որոշում կայացրած լինենք, որ հակառակ լիներ Բրյուսովի անվան ինստիտուտի շահերին: Ես գիտեմ, որ մենք նման բան երբեք չէինք անի, ուստի չափազանց հանգիստ եմ այս նոր, ինչպես նաև նախկին մտացածին մեղադրանքների մասով:
Ակնհայտ է, որ այսօրվա քննչականի հապճեպ հրապարակումն առաջին հերթին ուղված է իմ լավ ընկերոջը, Հայաստանի ընդդիմադիր դաշտի ամենամտածող, կարող և ազդեցիկ դերակատարներից մեկին, բացառիկ հայրենասեր Արմեն Աշոտյանին իր երեկվա եթերի համար պատժելուն և առաջիկա ներպետական զարգացումներին նրա մասնակցությունը կանխելուն: Փոխարենը, քաղաքական ընդդիմախոսների դեմ գործ կարելը պարզապես ամոթալի երևույթ չէ, դա ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ արգելված և հետևաբար հանցավոր արարք է:
Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հունիսի 7-ին մեկ մարդու պես մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Դրանք ավելին են, քան խորհրադարանական ընտրություն: Դրանք երկիրը ազգակործան պատուհասից, խրոնիկ կապիտուլյանտից փրկելու վերջին հնարավորությունն է»:
