«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցության անդամները դիմում են հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։

Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ «Ուժեղ Հայաստանի» և ԲՀԿ-ի մասնակցությունը դադարեցնեն Մենք դա չենք անում, որովհետև կասեն, ա՜, վախեցան, որ կպարտվեն, իսկ դուք, պարոն Սարգսյան, պարոն Սիմոնյան, կարող եք դիմել Դա ԿԸՀ-ն է որոշում»,- նշել է վարչապետը։

«Հանրապետություն» կուսակցության անդամները իրենց որոշումը բացատրել են նրանով, որ «Ուժեղ Հայաստան», իբրև արտերկրից ստիպողաբար ՀՀ է տեղափոում ընտրազանգվածի՝ իրենց օգտին քվեարկելու համար։ Ըստ նրանց՝ ընտրությունների հաջորդ օրը նրանք հեռանալու են ՀՀ-ից ու մասնակից չեն լինելու ՀՀ հասարակական կյանքին։

«Պահանջում ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գրանցելու մասին իր 03.05.26 թվականի որոշումը»,- նշել են նրանք։

Կուսակցությունում պարզաբանել են, որ գրանցումն անվավեր ճանաչելու բավարար հիմքեր կան։

«Երկրորդ կետով, եթե այնուամենայնիվ ԿԸՀ-ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,-  շեշտել են նրանք։

 

Leave a Comment