ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել Կուբայում քաղաքական ռեժիմի փոփոխության, և այդ հարցով կզբաղվի Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն «շատ լավ պլաններ» ունի Կուբայի վերաբերյալ և ցանկանում է օգնել կղզու ժողովրդին՝ ազատվելու «խիստ ու տհաճ» ռեժիմից։
Այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ղեկավարության դեմ։
Սահմանափակումների տակ են հայտնվել երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը, նրա ընտանիքի անդամները, նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյի որդին ու թոռը, ինչպես նաև Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարությունն ու մի շարք այլ պետական կազմակերպություններ։
