Այսօր նշվում է Բնապահպանների օրը. ԶՊՄԿ


Պատասխանատու հանքարդյունաբերությունը հնարավոր չէ պատկերացնել առանց բնության նկատմամբ հոգատար և գիտակցված վերաբերմունքի։ Մեր գործունեության կարևոր բաղադրիչներից են շրջակա միջավայրի պահպանությունը, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և կայուն զարգացման սկզբունքների հետևողական կիրառումը։

 

Տարիների ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ բնապահպանական նախաձեռնություններ՝ ծառատունկեր, կանաչապատման ծրագրեր, տարածքների բարեկարգում, բնապահպանական մոնիթորինգ և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումներ։

 

Շնորհավորում ենք ոլորտի բոլոր մասնագետներին՝ իրենց պատասխանատու և կարևոր աշխատանքի համար։

Leave a Comment