ԱՄՆ իշխանությունները կանխել են հնարավոր ծովային ողբերգությունը՝ կանգնեցնելով գերբեռնված նավ, որի վրա եղել է Հաիթիից ժամանող 240 անօրինական միգրանտ։ Օդային հսկողության ծառայությունները հայտնաբերել են նավը, որը փորձել է ծովային ճանապարհով հասնել ԱՄՆ։ Նավը եղել է գերբեռնված, արդեն ջուր է լցվել դրա մեջ, ինչի հետևանքով այն կարող էր ցանկացած պահի խորտակվել։
Բոլոր ուղևորները եղել են Հաիթիից։ Իշխանությունների գնահատմամբ՝ իրավիճակը եղել է ծայրահեղ վտանգավոր, սակայն միջամտության արդյունքում հնարավոր է եղել կանխել հնարավոր աղետը։
