Հունգարիայի նոր կառավարությունը հունիսի 5-ից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից ժամանող աշխատանքային միգրանտների համար․ հայտնում է Reuters գործակալությունը։
Սա երկրի վարչապետ Պետեր Մադյարի կուսակցության առաջին քայլն է ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներգաղթյալ աշխատուժի հոսքը սահմանափակելու ուղղությամբ, քանի որ, ըստ իշխանությունների, օտարերկրացիների ներկայությունը նվազեցնում է տեղացիների աշխատավարձերը։
Նոր որոշմամբ չեղարկվում է նշված երկրներից պարզեցված ընթացակարգով աշխատուժ ներգրավելու կարգը, սակայն Հունգարիայում արդեն իսկ գտնվող օտարերկրացիները կկարողանան երկարաձգել իրենց թույլտվությունները:
Թեև օտարերկրացիները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, խոշոր ներդրողները զգուշացնում են, որ հյուր-աշխատողների հոսքի լիակատար դադարեցումը կհարվածի արտադրության, սպասարկման ոլորտներին և երկրի տնտեսությանը։
