Հայկական իշխանությունները հայտնվել են ռուսատյաց ուժերի ազդեցության տակ, որոնք, ցավոք, իշխում են Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում, այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին։
«Մոլդովայի և Հայաստանի էլիտաները, ընդհանուր առմամբ, մինչև վերջ չեն հաշվարկում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես և կողմնակալ քաղաքականության բոլոր հետևանքները»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
«Ընդ որում, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի հետ այս և նախկին մյուս երկրների դարավոր կապերի խզումից առաջին հերթին կտուժեն այդ երկրների բնակիչները։ Կկոտրվեն, ինչպես դա արդեն տեղի է ունենում Մոլդովայի հետ, օրինակ, ավանդական փոխշահավետ տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերը» ,- եզրափակել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: