«Երիտասարդները պետք է կարողանան պատասխանատվություն ստանձնել իրենց ներկայի նկատմամբ»․ Սուրեն Պետրոսյան

«Ոտքի վրա» շարքի վերջին թողարկմանը զրուցել ենք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանի հետ։ Տեսնենք, թե ինչ է առաջարկում այս քաղաքական ուժը երիտասարդներին։

Քննարկել ենք՝

  • բարձրագույն կրթության հասանելիությունն ու որակը,
  • կրթության ազգային բաղադրիչի կարևորությունը,
  • անվճար կրթության մասին քաղաքական խոստումները,
  • «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասիսն իր վերաբերմունքը,
  • աշխատաշուկան,
  • համակարգային և քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը,
  • եվրաինտեգրման և վիզաների ազատականացման գործընթացները։

Սուրեն Պետրոսյանը նշում է, որ իր առաջնորդած քաղաքական ուժը չի փորձում երիտասարդների ուշադրությունը գրավել ակցիաներով կամ ֆլեշմոբերով։ Նրա խոսքով՝ առաջնայինը գաղափարների, ծրագրերի և քաղաքական օրակարգի բովանդակային ներկայացումն է, քանի որ երիտասարդությունը ցանկացած փոփոխության հիմքն ու առանցքն է։

Պետրոսյանի կարծիքով՝ կրթությունը պետք է լինի հնարավորինս հասանելի, իսկ կրթական համակարգի առանցքում պետք է լինի ազգային բաղադրիչը։ 

Պետրոսյանի կարծիքով՝ Եվրամիության հետ հարաբերությունները պետք է զարգանան, սակայն հիմա Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում չէ այնքան, ինչքան ներկայացվում է։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment