Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է տարածաշրջանի երկրներին


Միջազգային


Եթե ​​տարածաշրջանային երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներն օգտագործվեն Իրանի դեմ հարձակումների համար, դրանք կդառնան Իսլամական Հանրապետության օրինական թիրախներ։

Tasnim լրատվական գործակալությանը հղումով՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք զգուշացրել ենք տարածաշրջանային երկրներին, որ եթե ԱՄՆ բազաներն օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի համար, դրանք կդառնան մեր օրինական թիրախները», – ասել է նա։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի պատասխանն ուղղված է եղել ոչ թե տարածաշրջանային երկրների տարածքներին, այլ ԱՄՆ բազաներին. «Այս համատեքստում մենք մշտական ​​կապի մեջ ենք եղել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Տարածաշրջանի շատ երկրներ դեմ են եղել իրենց օդային տարածքի օգտագործմանը Իրանի դեմ, բայց, ցավոք, ԱՄՆ-ն այդ հնարավորությունները օգտագործեց մեր դեմ»։


Leave a Comment