Ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի. Բաբաջանյան

Ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Յուրաքանչյուր տնտեսական միության իրական արժեքը բացահայտվում է ճգնաժամի պահին։ Երբ տեսնում ես՝ քեզ պաշտպանում են որպես գործընկեր, թե օգտագործում որպես հօատակ։

Այսօր Ռուսաստանը մի կողմից սահմանափակումներ է դնում հայկական ծիրանի, խաղողի, դեղձի, ծաղիկի, «Ջերմուկի», կոնյակի և գյուղմթերքի վրա, մյուս կողմից հայտարարում է, որ պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ին և ադրբեջանական ապրանքի մուտքին նույն շուկա։ Սա քաղաքական ազդակ է բոլորին՝ ԵԱՏՄ-ում շուկան որոշվում է քաղաքական հավատարմությամբ։

Այստեղ է ամենակարևոր հարցն է՝ եթե միությունը չի պաշտպանում իր անդամ պետության տնտեսական շահը, այդ միությունն ինչի՞ համար է պետք։ Եթե քո ապրանքի ճանապարհը բացվում ու փակվում է՝ հաշվի առնելով բացառապես քո քաղաքական հավատարմությունը, ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment