Ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

Ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

Վերջին շրջանում ակտիվացել են փոքր և գերփոքր բիզնեսը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու մասին հայտարարություններն ու քննարկումները։ Մասնագետների գնահատմամբ՝ նման մոտեցումները ոչ միայն իրատեսական չեն, այլև կարող են լուրջ ռիսկեր ստեղծել տնտեսության համար։

Մի քանի կարևոր փաստեր և թվեր՝ պաշտոնական վիճակագրությունից․

  • 2024 թվականին գերփոքր ձեռնարկատիրություններն ապահովել են տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների կողմից պետբյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի 20.2%-ը։
  • 2018-2024 թվականներին գերփոքր ձեռնարկատիրությունների թիվն աճել է 68.6%-ով։
  • Նույն ժամանակահատվածում դրանց շրջանառությունն աճել է մոտ 4 անգամ կամ շուրջ 295%-ով։

Միաժամանակ, ոլորտը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու դեպքում կարող են առաջանալ մի շարք ռիսկեր՝ ստվերային գործունեության խթանում, հարկային թափանցիկության նվազում և խոշոր բիզնեսների արհեստական մասնատում։

Թեմայի վերաբերյալ կարևոր թվերն ու փաստերը՝ գրաֆիկական պատկերներում․

Գնահատեք հոդվածը

Leave a Comment