ՌԴ Անվտանգության խորհրդից հայտարարել են, որ Հայաստանը, ըստ էության, կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը.
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Շևցովի խոսքով՝ անհրաժեշտ է «լրջորեն մտածել», որպեսզի Երևանը ի վերջո չանցնի նույն ճանապարհով և չհայտնվի նմանատիպ իրավիճակում։
«Վերջերս թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Լուկաշենկոն խոսում էին այն մասին, որ Հայաստանը, ըստ էության, կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը», — ասել է նա։