«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2031 թվականի Հայաստանի իր պատկերացումը՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված կլինի, իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ իրականացված։
Վարչապետի խոսքով՝ մինչև 2031 թվականը կգործարկվեն երկաթուղային հաղորդակցությունները, կբացվեն սահմանները, իսկ Հայաստանի տարածքով կանցնեն գազամուղներ և նավթամուղներ։ Նա նաև ընդգծել է, որ երկիրը կդառնա ներգաղթի գրավիչ ուղղություն, և ներգաղթը մեծ տեմպեր կստանա։
Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ «Կալուգացի Սամվել Կարապետյանն արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան և երկար ժամանակ չի հեռանալու»։
Վարչապետը պնդել է, որ Կարապետյանը պետք է պատասխան տա փողերի լվացման մեղադրանքների, ինչպես նաև մանկապարտեզների, դպրոցների և զորամասերի վրա «ավել գումար գրելու և գրպանելու» համար։
