Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը դեռ երկար ժամանակ չի կարողանա լքել Հայաստանը.
Նա նշել է՝ Կարապետյանը մեղադրվում է փողերի լվացման և մանկապարտեզներին ու զորամասերին հատկացված միջոցները գրպանելու մեջ:
«Կալուգացի Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ չի հեռանալու Հայաստանից:
Նա անցնում է փողերի լվացման մեղադրանքով: Պատասխան է տալու մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի ավել փող գրելու և գրպանելու համար»,– ասել է Փաշինյանը: