Կամչատկայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ իրադարձություն։ Մասնագետների տվյալներով՝ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ ծովի հատակից 41 կիլոմետր խորության վրա։ Դրանից հետո նույն շրջանում մի քանի ժամվա ընթացքում արձանագրվել է շուրջ 30 հետցնցում։
Չնայած սեյսմիկ ակտիվությանը՝ բնակավայրերի բնակիչները զգացել են միայն մեկ ստորգետնյա ցնցում՝ առավելագույնը 3 բալ ուժգնությամբ։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել, իսկ իրավիճակը շարունակում է մնալ մասնագետների վերահսկողության ներքո։
