«Գինը՝ հազարավոր կյանքեր և կորսված տարածքներ». Քոչարյանը՝ Փաշինյանի 8-ամյա կառավարման մասին

Իշխանությունը պարզապես հաշվի չի առնում հնարավոր վնասները, հնարավոր կորուստները․ Սա պարզապես մի արկածախնդրություն է, որը չի ենթարկվում ոչ մի տրամաբանական հիմնավորման․ ՀՀ երկրորդ նախագահ

Որքա՞ն է վճարել Հայաստանը Փաշինյանի վարչապետության 8 տարիների համար։ Հայ ժողովուրդը որքա՞ն է վճարել։ Այսօր՝ հունիսի 4-ին, Սևանում այս հարցը ՀՀ երկրորդ նախագհ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին է ուղղել ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողը։

«Հայ ժողովուրդը վճարել է հազարավոր կյանքերով, ավելի քան 10 հազար վիրավորներ, տարածքների կորուստ, հենց Հայաստանի օկուպացված տարածքներ, Արցախի կորուստ․․․ Սա, կարծում եմ, ինչ-որ հաշվարկի վերածելը պարզապես դժվար է, խոսքը մարդկային կորուստների մասին է։ Շատ մեծ ողբերգություն է»,- պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment