ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս


Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պայմաններում։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։«Ակնկալում եմ սկսել ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես այսօր պայմանավորվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- X-ի իր էջում գրել է Կոսը։


Նա ընդգծել է, որ Եվրոպան աջակցում է Հայաստանին։«Եվրոպան համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող տնտեսական ճնշումների պայմաններում»,- նշել է ԵՄ հանձնակատարը։Կոսի խոսքով՝ Եվրամիության ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն մեղմել այդ ճնշումները։


«ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն թեթևացնել ճնշումը։ Ակնկալում եմ շատ շուտով կրկին այցելել Հայաստան»,- գրել է նա։Ավելի վաղ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման հարցերը և պայմանավորվել ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի ստեղծման շուրջ։




 

Leave a Comment