Դատարանը թույլատրել է, որ Բագրատ Սրբազանն առանց իրավապահների Իջևանում մասնակցի ընտրությանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, թույլատրել է Բագրատ Սրբազանին առանց իրավապահների գնալ Իջեւան՝ մասնակցելու ԱԺ ընտրություններին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։ Սրբազանը դատարանում հայտարարեց, թե չի ընդունում այս որոշումը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությունը, իշխանության յուրացումը հոդվածներով։

 

Leave a Comment