«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 37 անձի նկատմամբ, նրանցից 25-ը ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվածներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, մյուս 12 անձանց ձերբակալելու որոշումներ են կայացվել։

Նրանց ՔԿ-ն մեղադրում է հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու, ինչպես նաև Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու ենթադրյալ արարքների մեջ։

50-ից ավելի խուզարկությունների արդյունքում, ՔԿ-ի վարկախով, հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր:

Ալեեքսանյանին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։

Հունիսի 4-ի առավոտյան ԶԼՄ-ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստանի»՝ հունիսի 3-ի մեծաթիվ հանրահավաքից հետո իշխանության օրակարգում դաշինքի 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցն է։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր Ալեքսանյանին վերագրվող գործով ավելի քան 50 հասցեում իրականացվող խուզարկությունների մասին։

Կարդացեք նաև՝

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Leave a Comment