Փաշինյանի հետ բանավիճել չի կարելի․ ինչքան քիչ նա խոսա՝ մեր բոլորիս օգուտն ա․ Տիրգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ 2018 ին նույն խորհուրդը տվեցի, չլսեցին, հիմա էլ նույնը կասեմ:

նիկոլ փաշինյանի հետ բանավիճել չի կարելի: Ոչ մի հարցի շուրջը:

Այս մարդը դեմագոգիայի, սմանիպուլացիայի, կռուտիտի աշխարհի չեմպիոնն ա:

Եթե դուք մտածում եք, որ ձեր հարցերով կկարողանաք իրեն տուպիկ մտցնել, չարաչար սխալվում եք:

Վերջին երեք օրվա համար ինքը պատրաստ է ամեն ինչ անել ու ամեն ինչ ասել,իսկ երեք օր անց ասել, որ ես այսպիսի բան չեմ ասել:

Բանավեճի գնալուց իրեն հարցեր մի տվեք, տվեք հարցեր այլ մասնակիցներին, բանավիճեք այլ մասնակիցների հետ, իրեն թողեք իրեն հատկացված երեք րոպեն, ինչ ուզում ա, թող ասի այդ երեք րոպեում:

Դիտեք իրա մասնակցությամբ բանավեճերը, եթե չեք հավատում:

Ինչքան շատ դուք խոսեք, ձեր օգուտն ա, ինչքան քիչ նա խոսա՝ մեր բոլորիս օգուտն ա:

Leave a Comment