Մոսկվան նպատակաուղղված է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ողջ համալիրի հետևողական զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պածտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերսկսել մշակութային-հումանիտար ոլորտում լիարժեք համագործակցությունը՝ ստեղծված դադարից հետո։ Դա բխում է Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ արդեն կան մի շարք նախաձեռնություններ, որոնք քննարկվել են նաև բարձր մակարդակով: