
tert.am Ո՞վ է նման բան ասել, ծանուցման համար կա կարգ, ծանուցումը լինում է ըստ այդ կարգի, այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է շրջանառվող այն տեղեկությունը, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր:
«Ուղիղ օդանավակայանում ոչ ոքի չեն կարող ծանուցագիր տալ, ՌՈ-ը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության: Կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»,- նշել է նա:
Հարցին, թե արդյո՞ք բացառում է ծանուցագրեր հանձնելը, Պապիկյանը շեշտեց. «Ինչպե՞ս կարող եմ բացառել դա, ՌԴ-ից Հայաստան եկող ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞, բնականաբար չեմ կարող բացառել»:
Անդրադառնալով նրան, թե արդյո՞ք դա միայն ՌԴ-ից եկողներին է վերաբերում` Պապիկյանը պարզաբանեց, որ ոչ, վերաբերում է նաև Ֆրանսիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկողներին:
