Մեկնարկել  է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը

Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել  է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկանում ենք Սրբազան պայքարի էջից՝  դատարանը կքննի Բագրատ սրբազանին գրեթե մեկ տարվա կալանք արժեցած «ապացույցները»:

Պաշտպանական կողմը, բացի դատական նիստերի դահլիճում կարդացվող նյութերը, կհրապարակի նաև գաղտնալսումների` ԱԱԾ-ի կողմից կատարված ամբողջական սղագրությունները:

 

Leave a Comment