14:00 Լուրերը մեկ տողով. Մոսկվայի հայտարարությունները, ԵՄ-ի հակաքայլը և վառելիք Ադրբեջանից

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն ԵԱՏՄ և երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, եթե երկիրը շարունակի մերձեցումը Եվրոպական միության հետ։

· Եվրամիությունը պատրաստվում է լրացուցիչ աջակցության միջոցառումներ ձեռնարկել հայ արտահանողների համար՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման հնարավոր սահմանափակումների ֆոնին։

· Ադրբեջանից Հայաստան կարտահանվի դիզելային վառելիքի, ինչպես նաև հացահատիկի, գարու և պարարտանյութի մեծ խմբաքանակ։

· Եվրոպական մի շարք պետություններ ԵՄ ղեկավարությունից պահանջում են խստացնել ռուս զբոսաշրջիկների համար Շենգենյան գոտի մուտք գործելու վիզային կանոնները։

· Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ձախողվել են ռազմական ճակատում և այժմ փորձում են ներքին պառակտում սերմանել երկրում։

Leave a Comment