Ադրբեջանից Հայաստան կարտահանվի դիզելային վառելիք – Նորություններ 04.06.2026

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք:

Նշվում է, որ վառելիքով բեռնված էշելոնը այսօր ճանապարհ կընկնի «Գյուզդեկ» կայարանից:

Հարկ է նշել, որ սա այսօրվա միակ մատակարարումը չէ. ավելի վաղ հայտնի էր դարձել նաև 3 վագոն ցորենի, 2 վագոն գարու և 1 վագոն պարարտանյութի տեղափոխման մասին:

Leave a Comment