Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը




 

Sputnik. ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ նոր բերքի հետ կապված նորմալ աշխատանք է ընթանում։


 


Հայկական ներմուծման դեմ նոր հնարավոր միջոցառումները կախված կլինեն այն բանից` արտադրանքում սպառողների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող որևէ բան կհայտնաբերվի՞, թե՞ ոչ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


 


«Եթե ինչ-որ բան հայտնաբերեն, ապա գործողություններ կձեռնարկեն, եթե ոչ` ապա չեն ձեռնարկի», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում գործակալության հետ զրույցում ասել է նա։


 


Հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառած միջոցները նա նորմալ գործընթաց է անվանել. նոր արտադրանքը պետք է ստուգվի։


 


«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Բնականոն աշխատանք է տարվում՝ կապված այն բանի հետ, որ նոր բերք է այժմ գալիս, նոր արտադրանք կա, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բաներ են առաջանում։ Սա պարբերաբար տեղի է ունենում։ Մենք սովորական աշխատանք ենք տանում», – ասել է ՌԴ փոխվարչապետը։


 


Նրա խոսքով՝ նոր բերքը ստուգվում է նաև սպառողների համար սպառնալիքների առկայության առումով։


 


«Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերք է հասել, պետք է ստուգենք, թե ինչ է բերվում մեզ մոտ՝ կա՞ն արդյոք վնասատուներ կամ հիվանդություններ, ինչը կարող է սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է», – նշել է փոխվարչապետը։


 


 




 

Leave a Comment