11:00 Լուրերը մեկ տողով. Խուզարկություններ Հայաստանում, ծանուցագրեր սահմանին, Թրամփի սպառնալիքը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

Հայաստանում իրականացվում են լայնածավալ խուզարկություններ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և անձանց նյութապես շահագրգռելու քրեական վարույթի շրջանակներում: 

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության հիմնմանը՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների և առևտրի զարգացման նպատակով: 

Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող հայ տղամարդկանց հանձնում է 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր: 

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում հացահատիկի և պարարտանյութի հերթական խմբաքանակով բեռնված վագոնների գնացքը: 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն փորձում են տիրանալ Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսներին: 

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորն ընդգծել է արևմտյան երկրների կողմից Հայաստանի ղեկավարության վրա գործադրվող քաղաքական ճնշումներն ու երկրի առջև ծառացած բարդ ընտրությունը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում: 

Մեքսիկայի մայրաքաղաքում Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ուսուցիչների ու դատավորների զանգվածային բողոքի ակցիաները և ճանապարհների փակումները քաոս են առաջացրել:

Leave a Comment