«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու վարտիքից փաթեթ են հայտնաբերել, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, ընդհանուր 10,83 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։
ՔԿՀ-ն տեղեկացնում է, որ քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածներով ներկայացվել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Լուսանկարը՝ ՔԿՀ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter